ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մաքսիմ Վենգերով. «Գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին՝ միասին կատարել Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար»

Մաքսիմ Վենգերով. «Գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին՝ միասին կատարել Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար»
26.04.2018 | 14:23

Երեկ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Երեկոյի ամբողջ ընթացքում մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչում էր Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։ Ունկնդիրները վայելեցին հատվածներ ռուս մեծ կոմպոզիտորի «Կարապի լիճը» սյուիտից, ինչպես նաեւ նրա Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Մաքսիմ Վենգերով) «Չայկովսկու ստեղծագործությունները Մաքսիմ Վենգերովի հետ նվագելու ենք առաջին անգամ։ Սակայն մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ, ուստի կարող եմ երաշխավորել համերգի հաջողությունը»,- ելույթից առաջ լրագրողներին ասել էր դիրիժոր Սմբատյանը։ Այդպես էլ եղավ. համերգը անցավ մեծ հաջողությամբ, հանդիսատեսը երկարատեւ ծափահարություններով թույլ չէր տալիս հեռանալ մենակատարին եւ նվագախմբին։


«Դիրիժորի եւ մենակատարների միջեւ փոխըմբռնումը շատ կարեւոր է ելույթի համար, նույնիսկ շատ ավելի կարեւոր քան միայն պրոֆեսիոնալիզմը։ Եվ պետք է ասեմ, որ այդ փոխադարձ զգացողություններն ու ըմբռնումը իմ ու Սերգեյ Սմբատյանի միջեւ կա, եւ դա շնորհիվ մեր ընկերության ու այն բանի, որ Սերգեյն ինքը նույնպես ջութակահար է։ Պետք է խոստանամ, որ գուցե կարողանամ համոզել մաեստրո Սմբատյանին, որպեսզի միասին կատարենք Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար»,- ասաց Վենգերովը՝ ավելացնելով, որ իրեն միշտ տպավորում է այն էներգիան, էնտուզիազմը, որը ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգի ավարտին որպես բիս երաժիշտները կատարեցին մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։


Հիշեցնենք, որ Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ որպես պաշտոնական նվագախումբ հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ